ԱՄՆ պետդեպարտամենտը բացառել է Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնումը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ում բնակվող իսլամական, հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման մասին խոսք գնալ չի կարող:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան դաշնակիցներ են, սակայն դա չի նշանակում, թե նրանք համակարծիք են բոլոր հարցերում: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Գյուլենը քաղաքական ապաստան է խնդրել Կանադայից ու Նոր Զելանդիայից, քանի որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել ԱՄՆ-ի կողմից նրա արտահանձնումը:

Տեսանյութեր

Լրահոս