Բաժիններ՝

«Սա գոմիկ ա, եկեք ծեծենք». միասեռական լինելը խնդիր է միայն անապահով խավի համար. medialab.am

medialab.am-ը գրում է. Նախորդ տարի հիվանդության պատճառով Հայաստանը լքած մի տրանսգենդեր տարիներ շարունակ բարեգործություններ է արել, իսկ իր բուժման ծախսերը ամբողջությամբ վճարում էր ինքը, թեպետ մի մասը կարող էր անվճար անցնել: Այդ անձնավորությունը բավական լավ ֆինանսական կարողություններ ուներ, սակայն 2006թ. սկսած ավշահանգույցներում հայտնաբերված ուռուցքների պատճառով աստիճանաբար զրկվում է աշխատելու կարողությունից և, ի վերջո, սնանկանում:

«Մինչ այդ նա բոլորին թանկ նվերներ էր տալիս` սկսած անալիզ վերցնողից մինչև բուժող բժիշկ,- «Մեդիալաբին» ասում է  «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը,- իսկ երբ նրա փողերը վերջացան`բոլոր այդ բժիշկների հետ խնդիրներ առաջացան»:

Հայ «պահպանողական» հասարակությունում, որտեղ գերակա է ավանդական արժեքներին հավատարիմ բացարձակ մեծամասնություն կազմող խմբի կարծիքը՝ անհատն ու նրա անհատական ընտրությունը արժեք չեն և դոմինանտող բացասական ազդեցությունից խոսափելու համար բազմաթիվ մարդիկ են դժբախտանում կամ ամուսնանալով`վարում երկակի կյանք:

«Ես դա կարող եմ դիտարկել որպես բռնություն կնոջ նկատմամբ, քանի որ կինը տվյալ դեպքում ծառայում է ինչ-որ մեկի ինքնությունը թաքցնելու գործիք»,- ասում է Հովսեփյանը:

Կարդացեք նաև

Այդուհանդերձ, միասեռական լինելը խնդիր է միայն աղքատ խավի համար. վերևում գտնվողները ապահով ապրում են «ապահով Հայաստանում»:

Հովսեփյանն ասում է, որ շատ մարդիկ` հայտնվելով իշխանական օղակներում կամ ձեռք բերելով ֆինանսական միջոցներ`անմիջապես հեռու են քաշվում համայնքից:

Իսկ միջին վիճակագրական միասեռականը, որպես կանոն, աշխատում է թաքցնել իր սեռական հակումը` դրա համար ձևանալով, օրինակ հոմոֆոբ:

Մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ արված ՓԻՆՔ 2012թ. զեկույցում նշվում է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականություններ առկա են հասարակության ամենատարբեր շերտերում և սոցիալական ոլորտներում:

Հովսեփյանի կարծիքով՝ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ հանրության ունեցած վերաբերմունքը մեծապես կախված է նրանից, թե պետությունն ինչ վերաբերմունք ունի այդ հարցում:

«Հայաստանի պետական և հրապարակային գործիչները մշտապես հոմոֆոբ ելույթներ են ունենում՝ այսպիսով հանրության մեջ որոշակի վերաբերմունք թելադրելով ԼԳԲՏ համայնքի նկատմամբ»,- ասում է նա:

Նախորդ տարի տրանսպորտի գնի թանկացման դեմ ծավալված պայքարի թեժ օրերին Գալուստ Սահակյանը կոչ արեց երիտասարդներին պայքարել ոչ թե տրանսպորտի թանկացման, այլ միասեռականների դեմ:

Համաձայն Amnesty International 2013թ. զեկույցի` պետական պաշտոնյաները հաճախ արդարացնում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարված բռնարարքները` դրանք բնութագրելով որպես «ավանդական արժեքների» արտահայտություն:

«Երբ Արթուր Բաղդասարյանն ընտրվեց ԱԱԾ քարտուղար՝ իր դիրքերն ամրացնելու ու մարդկանց սիրտը շահելու համար հայտարարեց, որ ԼԳԲՏ մարդիկ ազգային անվտանգության համար լուրջ խնդիրն են ներկայացնում, բայց իրականում իր նման գործիչներն են այս երկիրի համար լուրջ խնդիր»,- ասում է Հովսեփյանը:

Աննա Մուրադյան
Լուսանկարը՝ medialab.am-ի

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս