Բաժիններ՝

Մոնեի վրձնի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավը աճուրդում գնել են 34,8 մլն դոլարով

Ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավը Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է 34,8 մլն դոլարով։

Sotheby’s-ն X սոցիալական հարթակում հայտնել է, որ արվեստի ստեղծագործության սակարկությունները տևել են գրեթե 8 րոպե։

«Խոտի դեզ Ժիվեռնիում» գործն ստեղծվել է 1893 թվականին՝ դառնալով մեկը Կլոդ Մոնեի 31 կտավներից, որոնցում նկարիչը խոտի դեզեր է պատկերել օրվա տարբեր ժամերին և տարբեր եղանակային պայմաններում։ Խոտի դեզերի պատկերների շարքը ֆրանսիացի նկարչի ստեղծագործության մեջ համարվում է ամենանշանակալից շարքերից մեկը և իմպրեսիոնիզմի պատմության կարևոր ուղենիշը։

Մոնեի խոտի դեզով նկարները կանոնավոր կերպով աճուրդի են հանվում և վաճառվում զգալի գումարներով։ Այս շարքի նկարի ամենաբարձր գինը կազմել է 110,7 միլիոն դոլար: Արվեստի գործը տեղ է գտել պատմության մեջ ամենաթանկ նկարների ցանկում։

Կլոդ Մոնեն ֆրանսիացի նկարիչ է և իմպրեսիոնիզմի հիմնադիրը։ Նա զգալի ազդեցություն է ունեցել ժամանակակից արվեստի զարգացման վրա։ Նրա աշխատանքները հայտնի են բնապատկերներում լույսի և գույնի հատուկ խաղով, որոնք արտացոլում են բնության փոփոխվող բնույթը: Միևնույն սյուժեն տարբեր պայմաններում պատկերելու Մոնեի գաղափարը հետագայում ոգևորել է այլ նկարիչների, այդ թվում՝ Պաբլո Պիկասոյին և Վինսենթ վան Գոգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս