Լրագրողների ձերբակալման ցուցանիշով Թուրքիան աշխարհում 3-րդ երկիրն է

Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) հրապարակել է սպանված լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների վերաբերյալ 33-րդ զեկույցը։ Մասնավորապես նշվում է, որ 2023-ին սպանվել է 129 լրագրող, իսկ ձերբակալված լրագրողների թիվը հասել է 427-ի։ Ըստ զեկույցի՝ լրագրողների 70%-ը սպանվել է Գազայում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ լրագրողների ձերբակալության ցուցանիշներով առաջին տեղում Չինաստանն է (80%), երկրորդ տեղում Մյանման է (51%), երրորդ տեղում Թուրքիան է (41%), իսկ չորրորդ տեղում՝ Ռուսաստանը (40%)։

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանգերը նշել է, որ քաղաքացիների ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը ժողովրդավարական իրավունք է և կառավարությունների պարտականությունն է ապահովել լրագրողների անվտանգությունը, որպեսզի նրանք կարողանան առանց կախվածության լուրեր հաղորդել։

«Այս տարի սպանված լրագրողների թիվը ցույց է տալիս, թե որքան խիստ է մեզ անհրաժեշտ պարտադիր միջազգային փաստաթուղթ, որը կստիպի պետություններին ընդունել հիմնական մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն լրագրողների անվտանգությունն ու անկախությունը»,-նշել է Բելանգերը։

Տեսանյութեր

Լրահոս