ԵՀ-ն գործարկել է իր արբանյակային քարտեզագրման ծառայությունը՝ Իրանի նախագահին գտնելու համար
Եվրահանձնաժողովը գործի է դրել արբանյակային քարտեզագրման իր ծառայությունը՝ օգնելու գտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, որի ուղղաթիռն այսօր կործանվել է:
Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը X-ի իր միկրոբլոգում ասել է, որ Եվրահանձնաժողովը ուղղաթիռի կործանման հետ կապված գործարկել է «արագ արձագանքման քարտեզագրման ծառայությունը»։
Ըստ նրա, ծառայությունն ակտիվացնելու որոշումը կայացվել է Իրանից օգնության խնդրանքից հետո։
Եվրոպական հանձնաժողովի արտակարգ իրավիճակների կառավարման Copernicus ծառայությունն արբանյակային պատկերների վրա հիմնված քարտեզագրում է տրամադրում։