Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի հնարավոր «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպ
ԱՄՆ-ը հետևում է ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններին, որում գտնվել Է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին:
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Պետդեպարտամենտից:
«Մենք ուշադիր հետեւում ենք Իրանում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին հաղորդագրություններին, որում եղել են երկրի նախագահն ու ԱԳ նախարարը»,-հայտնել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։
Շուրջ 4 ժամ է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։