
Երկո՞ւ, թե՞ երեք

Երկու հոգի վիճում են: Մեկն ասում է.
– Ես գլխարկով մարդ եմ տեսնում, բայց նրանք երեքն են:
Մյուսը պատասխանում է.
– Ճիշտ ես, ինքս էլ գլխարկով մարդ եմ տեսնում, սակայն սխալվում ես. նրանք երկուսն են:
Եվ այդպես շարունակ վիճաբանում են: Հեռվում կանգնած գլխարկով մարդը լսում է, մոտենում և ասում.
– Երկուսդ էլ ճիշտ եք ասում. ինձ եք տեսնում՝ գլխարկով մարդուն, բայց ամբողջապես ստույգ չեք տեսնում՝ մեկիդ աչքին երկու հոգի եմ երևում, մյուսիդ՝ երեք…: Որպեսզի ավելի ստույգ տեսնեք, ձեր հպարտությունը մի կողմ թողեք և ձեր աչքերը բժշկեք կամ համապատասխան ակնոց կրեք, որպեսզի երկուսդ էլ ստույգ կերպով ճշմարտությունը տեսնեք:
Մարդու հոգու տեսողության հստակությունը սրտի խոնարհության չափի մեջ է…
Հովհաննես Մանուկյան