Մենք խորապես ցավում ենք, Իրանի նախագահ, իմ եղբայր, հարգելի Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հետ կապված լուրերով․ Էրդողան
Մենք խորապես ցավում ենք, որ Իրանի նախագահ, իմ եղբայր, հարգելի Էբրահիմ Ռաիսին և նրա պատվիրակությունը ուղղաթիռի վթարի են ենթարկվել։
Այս մասին հայտարարություն է տարածել Ռեջեփ Էրդողանը։
«Ցանկանում եմ հայտարարել, որ որպես Թուրքիայի Հանրապետություն՝ մենք ուշադիր հետևում ենք միջադեպին՝ լիակատար կապի մեջ ենք Իրանի իշխանությունների հետ և պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։
Հուսով եմ, որ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն նախագահից և նրա պատվիրակությունից»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։
Շուրջ 4 ժամ է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։