Թուրքիա-Իսրայել առևտրաշրջանառության կասեցումը բացասական է ազդում հրեա գործարարների վրա
Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտրաշրջանառության դադարեցման մասին որոշման ընդունումը շարունակում է անդրադարձ ունենալ իսրայելական մամուլում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
«Jerusalem Post» թերթը գրում է, որ այդ որոշման հետևանքներն ավելի ցայտուն կլինեն մայիսի կեսերին և կազդեն թե՛ Թուրքիայում և թե՛ Իսրայելում բնակվող հրեաների վրա:
Իսրայելական «Telgraf» գործակալության հետ զրույցում Թուրքիայում ապրող, իսկ ազգությամբ հրեա Ռամի Սիմոնը, ով զբաղվում է ալյումինի և շինարարական ապրանքների առևտրով, ասել է, որ երկու շաբաթ է ինչ ամեն ինչ կանգ է առել
«Գործ անել չենք կարողանում»,-հավելել է նա:
Իսրայելում էլ գտնվող ոլորտի թուրք մասնագետ Հայ Էյթան Ջոհեն Յանարաջաքը «Jerusalem Post»-ին ներկայացրած իր տեսակետներում նշել է, որ Իսրայելն այսպիսով քչացնելու է իր կախվածությունը Թուրքիայից:
«Այդ իսկ պատճառով էլ ակնկալում եմ, որ Իսրայելի ազգային արդյունաբերության մեջ աճ կնկատվի»:
Նշենք, որ 2023-ին Թուրքիան Իսրայել ապրանքների արտահանման տեսանկյունից եղել է ամենախոշոր մատակարարների թվում 4-րդը:
Թուրքական պետությունն Իսրայելի համար գլխավոր աղբյուրն է մակարոնի, շոկոլադի, ինչպես նաև այլ պահանջարկ ունեցող հիմնական ապրանքների ձեռքբերման հարցում: