Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին

«Մի մոռացիր՝ ինչպես էիր խոնարհվում աջիս վրա»,-այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով Սրբազան շարժման հերթական օրը, ասաց Բագրատ սրբազանը, անդրադառնալով Արամ Զավենի Սարգսյանի մեկնաբանություններին իր հասցեին։

Տավուշի թեմակալ առաջնորդ Բագրատ սրբազանն ասաց, որ տեսնում եք՝ միայն համացանցում, քանի որ իրենց քաջությունն այդքան է, տարբեր լեզուներ, միջոցներ, վաճառականներ, ինչպես կասեր առաքյալը, խոսքի և հոգու վաճառականներ, ինչ ասես խոսում են, անպատասխանատու խոսում են։ Նրա խոսքով, Աստված տվել է լեզուն, մի օր էլ կառնի, բայց խոսում են։ «Բայց դրանց շարքին մի հոգու եմ ցանկանում անդրադառնալ առաջին ու վերջին անգամ։ Իսկապես իմ սկզբունքին դեմ է որևէ մեկի մասին խոսել-ասել, բայց այս օրը պետք է երևի անդրադառնալ։

Արամ Զավենի Սարգսյան, այս մարդը այնքան համարձակություն ունի, ցինիզմով պարուրված, ես չեմ տեսել, բայց տեղեկատվությունը փոխանցում են, որ օրը չորս անգամ անընդհատ ինձ է անդրադառնում՝ «էլ խաչով տերտեր», ինչ ասես ասում է՝ «թող համազգեստը հանի», «կարգալույծ լինի», «ռուսական նարատիվներ»։

Ուրեմն հստակ ասում եմ՝ Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, հոպլո, չեմ ասելու, ինձ թույլ չեմ տա դրանք ասել քեզ, որովհետև չեմ ուզում վիրավորած լինել, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ սպարապետի արձանն են պղծել, բայց իմ եղբորը չեն պղծել, եղբոր վաստակը ամբողջությամբ չեն փաթաթել և արծաթի հետ մի կշռի ու մի նժարի վրա դրել։

Կարդացեք նաև

Մի՛ մոռացիր՝ ինչպես էիր խոնարհվում աջիս վրա, Գրետա հոգելույս մայրիկից ողջույններ հղելով թե ինձ, թե Միքայել սրբազանին։ Մի՛ մոռացիր։ Այդ նույն խաչի մասին, որ խոսում ես, թե որտեղ և ում առջև պետք է հանդես գա, այդ խաչը միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Ուրեմն խնդրում եմ, որ ցեմենտից բացի այլ բաների մասին ևս կարողանաս մտածել կյանքում։ Այն ճանապարհը, որը դու անցել ես, որևէ կենսագրության ուղղակի ամոթ կբերեր, այն ճանապարհը որ դու անցել ես, պետք էր հնարավորինս գաղտնի պահել, որ մարդիկ չիմանային։

Ես քեզ շատ հստակ ասում եմ, շատ պարզ, նաև քո արբանյակներին եմ ասում՝ քաղաքապետարանում թափառողներին, ես ասել եմ, եթե ուզում եք փողոցում խոսենք, փողոցում կխոսենք, եթե ուզում եք գաղափարով խոսենք, գաղափարով կխոսենք, բայց Դուք ընդունակ չեք գաղափարին, Դուք փողոցի մարդիկ եք, փողոցային մարդիկ եք։

Բացարձակ նշանակություն չունի, թե ինչ գնի պիջակ ես հագնում և ինչ գնանոց մատանի ես դնում մատիդ ՝ այն էլ ցուցադրաբար, բացարձակ նշանակություն չունի։ Եվ մազերդ էլ այնպես ես սանրում, որ ծալը հանկարծ ուրիշ տեղ չգնա։

Այսքանով կսահմանափակվեմ, ներողություն եմ խնդրում Ձեզնից, ժողովուրդ, բայց օրեր շարունակ այս մարդը անդադար տվայտանքի մեջ է, երևի, մտածել է՝ իշխանափոխություն կլինի Հայաստանում, իր երազները չեն իրականանա։ Երևի ամենաշատը դրանից է դարդոտվել, աթոռից է զրկվել, վարչապետ է եղել երկրի, ծիւծաղելի, այն էլ ում հաշվին և ինչի հաշվին, թող ինքն ասի։ Խոստանում եմ ոչ մեկին անձնապես չանդրադառնալ, որովհետև չարժե, բայց այս մարդուն պետք էր ասել»,-այսպես դիմեց Բագրատ սրբազանն Արամ Զավենի Սարգսյանին։

Տեսանյութեր

Լրահոս