
«Հովեր» երգչախումբը համերգ կնվիրի Հակոբ Հակոբյանի հարյուրամյակին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի համատեղ ջանքերով մայիսի 21-ին տեղի կունենա գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների ամփոփումը։
Մայիսի 21-ին ժամը 19։00-ին Կամերային երաժշտության տանը «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա համերգով, որը կուղեկցվի նկարչի աշխատանքների ցուցադրությամբ (աշխատանքները՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից):
Ցուցահանդեսը կգործի մինչ հունիսի 6-ը։
Համերգային ծրագրում՝ Յ․Ս․ Բախ, Կ․ Մոնտեվերդի, Կ․ Ջեզուալդո, Յ․ Բրամս, Ա․ Բրուքներ, Ֆ․ Մենդելսոն, Ռ․ Շուման, Հ․ Վոլֆ եւ Ի․ Ստրավինսկի։
Համերգը ղեկավարում է Սոնա Հովհաննիսյանը։