Բաժիններ՝

Իրանի ԶՈւ-ին հրամայված է մոբիլիզացնել ստորաբաժանումները Ռաիսիի ուղղաթիռը որոնելու համար

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին հրամայել է բոլոր զինված ուժերին մոբիլիզացնել ստորաբաժանումները նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը որոնելու համար, որը, ըստ տեղեկությունների, կործանվել է կիրակի օրը երկրի հյուսիսարևմուտքում գտնվող անտառներում, գրում է Tasnim-ը:

Գեներալ-մայոր Բաքերին հրամայել է բանակին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմիններին օգտագործել իրենց բոլոր հնարավորություններն ու տեխնիկան նախագահական ուղղաթիռը որոնելու և փրկարարական գործողություններ իրականացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս