Գիորգի Մարգվելաշվիլին Սերժ Սարգսյանին հրավիրել է Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Մարգվելաշվիլին այդ մասին հայտարարել է Սարգսյանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Վրաստանի նախագահը հավելել է, որ արդեն իսկ ավարտել է Վրաստանին սահմանակից երեք երկրներ (Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան) իր այցերը՝ ընդգծելով, որ Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ է պահպանում տարածաշրջանում: Մարգվելաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերժ Սարգսյանի հրավերով:

Տեսանյութեր

Լրահոս