Վրաստանը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ. ԱԳՆ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հատուկ հայտարարություն է տարածել, որում ողջունել է Ուկրաինայում նոր կառավարության նշանակումը և պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ:

Հայտարարության մեջ նշված է որ Ուկրաինայում ընթացող բարդ գործընթացների պայմաններում նոր կառավարությունն իր վրա վերցնում է հատուկ պատասխանատվություն ու նշանակություն:

Վրաստանի ԱԳՆ-ը կարծում է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները կձեռնարկեն գործուն միջոցներ՝ արդարացնելու ժողովրդի վստահությունը, հաղթահարելու ճգնաժամը, ապահովելու երկրի միասնությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, օրենքի գերակայությունը, ժողովրդավական ճանապարհով նախագահական ընտրությունների անցկացումը, քաղաքական ու տնտեսական կայունության հաստատումն ու աճը:

Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ ամենի շնորհիվ Ուկրաինան արժանի տեղ կզբաղեցնի եվրոպական մեծ ընտանիքում:

Տեսանյութեր

Լրահոս