Էլի կոծկելու մասին

Երեկ Աժ ամբիոնից պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե բացի ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից» մնացած բոլոր ուժերը շահագրռգռված են Մարտի մեկը կոծկելու մեջ: Դեռ երեկ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Արզումանյանի ելույթի ժամանակ տեղից հակադարձել ու ինչ-որ բան էր ասել: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր Հ. Մարգարյանն ասաց, թե Ալեքսանդր Արզումանյանն իրավունք չուներ մեղադրել քաղաքական չորս ուժերին՝ Մարտի 1-ի գործը կոծկելու մեջ: Նա նշեց, թե երեկ տեղից Արզումանյանին նման բան է ասել. «Նա իրեն իրավունք վերապահեց քաղաքական չորս ուժերին մեղադրել կոծկելու մեջ: Մենք երբեք որևէ բան չենք կոծկել ու ես նրան տեղից ասացի՝ դու կոծկելը փնտրիր նախկին շեֆիդ մեջ, որ չեկավ ու որևէ բան չասաց: Ես ասացի, որ ինքը իրավունք չունի մեղադրել մեզ նման ծանր հանցագործության կոծկման մեջ»,- ասաց ՕԵԿ պատգամավորը: Նա նշեց, թե պետք է պատժվեն Մարտի 1-ի մեղավորները, որովհետև ի վերջո կան տասը զոհեր:

Տեսանյութեր

Լրահոս