ՀՅԴ-ն «թեման փակել է» Հրայր Թովմասյանի հետ
Դաշնակցության համար ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հեռակա բանավեճը փակված է: Երբ Թովմասյանի՝ «ղալաթ անել» արտահայտությանը հաջորդեց ՀՅԴ խմբացության ղեկավար Արմեն Ռուստամյանի հակադարձ պատասխանը՝ «Ղալաթ ես անում՝ չաթլախ», Հրայր Թովմասյանն ասաց, թե չի պատասխանի, քանի դեռ «եթե»-ները Ռուստամյանի խոսքից չեն հանվել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք «եթե»-ները հանվելո՞ւ են Ռուստամյանի խոսքից, ՀՅԴ խմբակցությանք արտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք այդ թեման փակել ենք, եղել է՝ ինչ եղել է, գիտեք ամեն ինչ ու թեման մեզ համար փակված է»: