«Ազատեք ինձ Գալուստ Սահակյանին մեկնաբանելու «գերագույն հաճույքից»». Նաիրա Զոհրաբյան

«Ես ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած ասված խոսք մեկնաբանելը որևէ քաղաքական ուժի պարտավորությունը չէ… Խնդրում եմ՝ ազատեք ինձ Գալուստ Սահակյանին և այլոց մեկնաբանելու «գերագույն» հաճույքից» »,- այս մասին այօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն՝ ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի երեկվա հայտարարությունները մեկնաբանելու՝ լրագրողների խնդրանքի: Սահակյանը, հիշեցնենք, Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին քննարկման ժամանակ երեկ հայտարարել էր, թե քիչ է մնում ՀԱԿ-ը ասեր՝ շնորհակալություն ԲՀԿ: Դիմելով ՀԱԿ-ին, նա նշել էր նաև, թե ԲՀԿ-ն, որը այլընտրանքային քաղաքական ուժ է, ՀԱԿ-ն իր համար սարքել է ընտրանքային:

Տեսանյութեր

Լրահոս