Բաժիններ՝

Ռուսաստանում պատրաստվում են փոխել դաշնության կազմում նոր սուբյեկտներ ընդունելու մասին օրենքը

Коммерсантъ-Украина-ի փոխանցմամբ՝ ՌԴ Պետդումայում պատրաստվում են ուղղումներ անել 2001 թվականին ընդունված «Ռուսաստանի տարածքում ներառելու և նրա կազմում նոր օբյեկտ կազմավորելու կարգի մասին» օրենքում: Փոփոխությունները նախաձեռնել է «Սպռավեդլիվայա Ռոսիա» խմբակցությունը:

Ներկա դրությամբ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված է, որ այլ երկրի կամ նրա մի մասի կողմից Ռուսաստանին միանալու մասին որոշումն իրականացվում է Ռուսաստանի ու տվյալ օտար պետության փոխադարձ համաձայնությամբ, ինչը հաստատվում է միջազգային պայմանագրով:

Առաջարկվում է այս ընթացակարգը պարզեցնել այնպես, որ Ռուսաստանի տարածքին միանալու համար բավական լինի միայն ժողովրդի կամարտահայտումը, որի օրինակների թվում նշված է նաև հանրաքվեն: Այն, որ օրինագիծը մտցվում է Պետդումայի օրակարգ, հաստատել է դա նախաձեռնած կուսակցության առաջին փոխանախագահ Միխայիլ Եմելյանովը:

Հիշեցնենք, որ Համաղրիմյան հանրաքվեն նշանակված է այս տարվա մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս