
ՀՀ դատական դեպարտամենտի որևէ հաշիվ սառեցված չէ

ՀՀ դատական դեպարտամենտի որևէ հաշիվ սառեցված չէ. բոլոր վճարումներն, այդ թվում` աշխատավարձերը, փոխանցվել են և կփոխանցվեն ժամանակին: Այս մասին քիչ առաջ հայատարարություն էր տարածել ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Նշենք, որ 1in.am-ն այսօր տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ կուտակային վճարները չկատարելու պատճառով սառեցվել են դատական դեպարտամենտի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի բոլոր հաշիվները: