ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրվել է Հետընդունման մասին համաձայնագիրը

Ադրբեջանական APA լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրվել է Հետընդունման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը: Ադրբեջանական կողմից համաձայնագիրը ստորագրել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկենդերովը:

Նախորդ տարվա նոյեմբերին կողմերը ստորագրել էին վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր, որը պետք է ուժի մեջ մտներ Հետընդունման մասին համաձայնագրի ստորագրումից հետո: Վերջինս իր հերթին նախատեսում է Ադրբեջանի այն քաղաքացիների վերադարձը հայրենիք, որոնք ապօրինաբար բնակվում են ԵՄ-ի երկրներում և ենթակա են արտաքսման:

Տեսանյութեր

Լրահոս