
D վիտամինի պակասը նպաստում է ավելորդ քաշին

Գիտնականներն ապացուցել են D վիտամինի և կնոջ բարեկազմության միջև կապը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր D վիտամինի պակաս են ունեցել, տառապել են ավելորդ քաշով: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 4500 կին՝ տարբեր տարիքի:
Գիտնականները պնդում են, որ D վիտամինն ազդում է ճարպերի չորացման վրա, ինչի արդյունքում էլ կանայք ավելորդ քաշ ձեռ չեն բերում: Գիտնականները հորդորում են յուղոտ ձուկ շատ շատ օգտագործել և երկար ժամանակ անցկացնել արևի տակ: