«Հունիսի 7-ից հետո կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը՝ «սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»…». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «21․05․2026-ի կառավարության նիստում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը հատկացվեց ևս 65 մլն դրամ՝ արդեն փաստացի կատարված դեղորայքային ծախսերը փակելու համար։

Այսինքն՝ տարվա կեսին դեռ չհասած, դեղերի բյուջեն արդեն «չի դիմացել», և կառավարությունը ստիպված է մտնել պահուստային ֆոնդի մեջ։

Բայց մինչև ընտրությունները պետք է ամեն գնով պահպանել «հաջողված ապահովագրության» գեղեցիկ փաթեթավորումը։

Պետք է շարունակել պատմել, թե համակարգը «կայուն» է, «կառավարվող» է, «աննախադեպ» է։

Իսկ հունիսի 7-ից հետո, հավանաբար, կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը․
կա՛մ՝ «սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»,
կա՛մ՝ հայտնի սկզբունքը՝ «После нас хоть потоп»։

Առողջապահությունը PR-ով չեն կառավարում։

Երբ դեղորայքային քաղաքականությունը փլվում է դեռ տարվա կեսին, դա արդեն ոչ թե «տեխնիկական խնդիր» է, այլ համակարգային ձախողման ախտորոշում»:

May be an image of text

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031