Բաժիններ՝

Թավրիզի մոտ տեղի է ունեցել 5.2 բալանոց երկրաշարժ

Իրանական IRIB հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր ուժգին երկրաշարժ է գրանցվել Թավրիզ քաղաքի մոտակայքում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 բալ՝ Ռիխտերի սանդղակով:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15.09-ին: Թավրիզից բացի ստորեկրյա ցնցումները զգացվել են նաև Թավրիզի մոտ գտնվող մի շարք քաղաքներում: Ամենաշատ դրանք զգացվել են Թասուջ քաղաքում:

Երկրաշարժը զգացվել է նաև Նախիջևանի ինքնավար հանրապետությունում. Նախիջևան և Օրդուբադ քաղաքներում ստորերկյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ: Ընդհանուր առմամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նախիջևանից 82 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք:

Այսօրվա երկրաշարժը վերջին 10 օրվա ընթացքում Իրանում գրանցված երրորդ խոշոր երկրաշարժն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930