Այսօր ժամը 14:00-ի սահմաններում, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են՝ Երևան քաղաքի բնակիչ 63-ամյա Գագիկ Ավագյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի 35 VO 744 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակաիչ 50-ամյա Գևորգ Սիմոնյանի վարած «ВАЗ-2106» մակնիշի 18 ԼՍ 911 համարանիշի ավտոմեքենաները:
«Ինձ օֆիցիալ չեն ասել, ես որ չեմ ստացել անալիզների պատասխանները, թե ինչի՞ են սատկել, ի՞նչ հիվանդություն ա»:
Սեպտեմբերի 21-ին «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիի Հաղթանակի զբոսայգում տրվեց քանդակագործության միջազգային սիմպոզիումի մեկնարկը, որը կրում է «Կենարար աղբյուր» անվանումը: Սիմոզիումին մասնակցում են 5 երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իտալիայից և Ուկրայինայից: Իտալիան ներկայացնում է քանդակագործ Մասիմո Լիպպին:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1956 թ.Անահիտ Բ.-ին, որը խոստովանել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Միկրոշրջան թաղամասի թիվ 78 շենքի առաջին հարկում գտնվող ոսկյա իրերի խանութից գողացել է ոսկյա խաչ:
«Ակնհայտ է, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունն անելիս հաշվի է առնվել անվտանգության գործոնը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն` անդրադառնալով Մաքսային միությանն անդամագրվելու` նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած հայտարարությանը:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ին, 25-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Անկախության, իրական անկախության ու ազատության մասին է մեր զրույցը աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
168.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում այսօր՝սեպտեմբերի 23-ին, ոստիկանության ծառայակցի ինքնասպանության դեպքի առթիվ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղում հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 22-ին Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցում հայաստանցի խուլերը նշեցին իրենց միջազգային օրը: Այն աշխարհում նշվում է 1951 թվականից: Խուլերին իր շնորհավորանքի ու օրհնելու էր եկել նաև Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Մեղադրյալներ Հրայր Քալաշյանի և Արտակ Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Հանրապետության Նախագահ Ուհուրու Քենիատային՝ Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել:
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Կախվելու միջոցով ինքնասպան է եղել 30-35 տարեկան երիտասարդը՝ Դավիթ Մայիլյանը: Նա աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչությունում՝ որպես փորձագետ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղի տարածքում մոտ 5 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով վնասվել են խնձորի այգիները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ԳԴՀ Բունդեսթագի ընտրություններում նրա ղեկավարած Քրիստոնեադեմոկրատական միության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության միացումը առեւտրատնտեսական կազմավորում հանդիսացող Մաքսային միությանը անմիջապես կանդրադառնա Արցախյան կարգավորման վրա»:
Քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը կայքի հետ զրույցում ասել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով. այն է՝ հանցագործության դեպքի և արարքում հանցակազմի բացակայություն:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Հայաստանը Սիրիայի դիմակայության առաջին օերից հանդես է գալիս համազգային երկխոսության հիման վրա հակամարտության շուտափույթ, խաղաղ կարգավորման օգտին:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր՝ 2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ
Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի՝ Կինոյի հարցերով պետական գործակալության մամլո ծառայությունը:
Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ավտոճանապարհներին գործող արագաչափերի ցանկը՝ ըստ հասցեների։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 79 հասցեի դիմաց, ընթացքի ժամանակ, «Օպել» մակնիշի ավտոմեքենայից իջնելիս ուղևորը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 14:30-ի սահմաններում Peugeot մակնիշի 075 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սարի Թաղի բնակիչ 36-ամյա Արտեմ Սահակյանը նշված ավտոմեքենայով Սարալանջի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 3 մետր իջել դեպի ձորակը:
Սարգսյանը հաստատել է իր երկրի շահագրգռվածությունը կազմակերպության գործունեության նկատմամբ, որը նրա գնահատմամբ՝ կարևոր ներդրում ունի տարածաշրջանի անվտանգության ապահովման մեջ:
Այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» պաշտոնական ներկայացուցիչը:
Այս մասին այսօր Թեհրանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի դատական իշխանության մամլո քարտուղար Ղոլամ Հոսեին Մոհսենի Էջեն:
Հանդիպման ընթացքում Աշոտ Կարապետյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ներկա փուլը և իր ղեկավարած կառույցում կատարվող վերափոխումները, որոնք ուղղված են ստորաբաժանումների արդիականացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Այն իրենում միավորում է բազմաթիվ պաշտպանական ու դիտարկման համակարգեր: