
Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրներից աշխարհագրական առումով ամենամոտն է գտնվում Սիրիային. Սերժ Սարգսյան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշմանն աջակցելը՝ կապված Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հետ:
Իր ելույթում Սարգսյանը նշել է. «Հայաստանը, որը ՀԱՊԿ անդամ երկրներից աշխարհագրական առումով ամենամոտն է գտնվում Սիրիային և ունի բազմահազարանոց համայնք Սիրիայում, ավելի սուր է զգում Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար բոլոր ռիսկերն ու սպառնալիքները:
Հայաստանը Սիրիայի դիմակայության առաջին օերից հանդես է գալիս համազգային երկխոսության հիման վրա հակամարտության շուտափույթ, խաղաղ կարգավորման օգտին: Այդ համատեքստում մենք միանշանակորեն ողջունում ենք ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»: