Ադրբեջանում ստեղծել են մարտական նոր մոդուլ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությաննախարարության մասնագետները մարտական մեքենաների սպառազինության համար ստեղծել են հեռակառավարման նոր մոդուլ: Այն իրենում միավորում է բազմաթիվ պաշտպանական ու դիտարկման համակարգեր:
Մոդուլը կարող է օգտագործվել БРДМ և БТР տիպի զրահատրանսպորտների, ինչպես նաև пехоты БМП-1 և БМП-2 տիպի հետևակի մարտական մեքենաների սպառազինման ժամանակ: Մարտական նոր մոդուլի սպառազինությունը կազմում են 23 միլիմետր տրամաչափի ГШ-23-2Л հրանոթը, 7.62 միլիմետր տրամաչափի ПКТ գնդացիրը, 30 միլիմետր տրամաչափի АГС-17 նռնականետը, С-8 (С-5) տիպի 4 հրթիռով համազարկային սարքերը, հարթ փողով Д-81 տանկային հրանոթը, ինչպես նաև օպտիկական ու ջերմային թիրախներ:
Մարտական մոդուլի բարձրանալու անկյունը կազմում է 30 աստիճան, իսկ շրջվելու անկյունը՝ 360 աստիճան: Մասնագետների խոսքերով՝ նոր մոդուլն իր կոմպակտությամբ և բազմաֆունկցիոնալությամբ տարբերվում է հարավկորեական EWT ընկերության հետ համատեղ արտադրության Şimşək մարտական մոդուլից: