Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ՇՀԿ-ում Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում խնդրել է ՀԱՊԿ անդամ երկրների աջակցությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ երկրներից աջակցություն է խնդրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Հայաստանի՝ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում:

Սարգսյանը հաստատել է իր երկրի շահագրգռվածությունը կազմակերպության գործունեության նկատմամբ, որը նրա գնահատմամբ՝ կարևոր ներդրում ունի տարածաշրջանի անվտանգության ապահովման մեջ:

Դիմելով միաժամանակ ՀԱՊԿ և ՇՀԿ անդամ երկրների (Ռուսաստան, Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան) ղեկավարներին՝ Սարգսյանը հայտարարել է, որ հուսով է այդ հարցում ստանալ նրանց աջակցությունը:

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30