
Ալի Խամենեին համաներում է հայտարարել

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին համաներում է հայտարարել՝ կապված 2009 թվականին անցկացված նախագահական ընտրություններից հետո կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված 80 մարդու հետ, որոնք մեղադրվել են երկրի անվտանգության համար սպառնալիք հանդիսանալու մեջ:
Այս մասին այսօր Թեհրանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի դատական իշխանության մամլո քարտուղար Ղոլամ Հոսեին Մոհսենի Էջեն: Նա ընդգծել է, որ 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո կազմակերպված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ վերջին 3 տարում համաներում է հայտարարվել երեք անգամ:
Սեպտեմբերի 18-ին էլ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ազատ են արձակվել առնվազն 11 քաղբանտարկյալներ: