Բաժիններ՝

Վիտալի Կլիչկոն ցուցադրել է իր հսկայական բնակարանը (լուսանկարներ)

Բռնցքամարտիկ, այժմ՝ քաղաքական գործիչ Վիտալի Կլիչկոն որոշել է հանրությանը ցույց տալ իր կացարանը։ Բնակարանը, որը գտնվում է Ուկրաինայի Ազգային օպերայի շենքի հարևանությամբ, տպավորում է իր չափերով և շքեղությամբ։

Եվ այսպես, Կլիչկոյի և նրա ընտանիքի բնակարանը գտնվում է Կիևում՝ Բոգդան Խմելնիցկու վրա տեղակայված շենքում։  Ընդհանուր մակերեսը 225 քմ է։ Հարևանությամբ, ինչպես նշվեց, Ուկրաինայի Ազգային օպերայի շենքն է, դիմացը՝ Գերմանիայի դեսպանատունը։ Շենքը, որում տեղակայված է բնակարանը, 1901թ. դասական ոճով կառուցված շինություն է։

Կլիչկոյի բնակարանն ունի երեք մակարդակ, 6 ննջասենյակ, երկու հյուրասենյակ և 4 սանհանգույց։ Հյուրասենյակներից մեկում,  գտնվում է գրադարանը՝ ապակե թափանցիկ հատակով։ Ամենավերևի մակարդակում Կլիչկոյի աշխատասենյակն է, իսկ երկրորդ մակարդակում՝ երեք ննջասենյակներ։

Vitaliy-Klichko1 Vitaliy-Klichko-kvartira1 Vitaliy-Klichko-kvartira2 Vitaliy-Klichko-kvartira3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս