Ադրբեջանը բողոք է հղելու ՌԴ «Առաջին հեռուստաալիքին»՝ կապված «Ուզունդարան» հայկական պար ներկայացնելու հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հեղինակային իրավունքների գործակալությունը պաշտոնական բողոք է հղելու Ռուսաստանի «Առաջին հեռուստաալիքին» (նախկին՝ ОРТ):

Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ ռուսական հեռուստաալիքն իր «Ապրել առողջ» հաղորդման ժամանակ «ադրբեջանական» ժողովրդական «Ուզուն Դերե» երգը որպես հայկական պար ներկայացնելը: Գործակալությունն իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ՝ ընդգծելով, որ «Ուզուն Դերեն» հայտնի է որպես կանացի պար:

Գործակալությունը Ռուսաստանի ազդեցիկ հեռուստաալիքին մեղադրել է «կանխակալության» մեջ և պաշտոնական բողոք է հայտնելու նրա ղեկավարությանն ու միջազգային համապատասխան կառույցներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031