
Ես արդեն հաղթել եմ. Էդվարդ Սնոուդեն

Ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ իր առաքելությունը համարում է ավարտված (իրականացրած).
«Ինձ համար անձնական գոհունակության իմաստով առաքելությունս արդեն իսկ ավարտված է: Ես արդեն հաղթել եմ: Հենց որ լրագրողները կարողացան աշխատել (իմ տրամադրած փաստաթղթերի հետ), այն ամենը, ինչը ես փորձել եմ անել, ճանաչվեց նշանակալից: Հիշե՛ք, որ ես չեմ ցանկացել փոխել հասարակությանը, ես ցանկացել եմ հասարակությանը հնարավորություն տալ փոխել իրեն»:
Նշվում է, որ Սնոուդենի բացահայտումները հանգեցրին միջազգային մի շարք սկանդալների: Բացի այդ, Սնոուդենի գործունեությունը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրեց մշակել ամերիկյան հետախուզությունում բարեփոխումներ անցկացնելու մասին առաջարկներ: