
Թուրքիայում կալանք է դրվել երեք նախարարների որդիների գույքի վրա՝ կապված կոռուպցիայի հետ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր դատախազությունն արտոնել է 42 մարդու կալանքի տակ առնելը, որոնց նախօրեին ձերբակալել էին կոռուպցիայի, փողեր լվանալու ու մաքսանենգության մեղադրանքով:
Տվյալ անձինք մեղադրվում են հանացավոր հասարակություն ստեղծելու, փաստաթղթեր կեղծելու և բազմաթիվ այլ հանցագործություններ կատարելու մեջ: Դատախազությունը երեկ կալանքի տակ է առել կալանավորված այդ անձանցից 29-ի, այդ թվում նաև երեք նախարարների որդիների գույքը:
Բացի այդ, կալանք է դրվել տասնյակ խոշոր ընկերությունների ու երկրի ֆինանսական կառույցների գույքի վրա: