Բաժիններ՝

Եգիպտական դատարանն արդարացրել է Հոսնի Մուբարաքի որդիներին

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ եգիպտական դատարանն արդարացրել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիներին և երկրի պաշտոնաթող վարչապետին՝ կապված կոռպցիոն գործի հետ: Ալլա և Գամալ Մուբարաքները, ինչպես նաև Ահմադ Շաֆիկը մեղավոր չեն ճանաչվել պետական ակտիվների յուրացման գործում:

Դատարանը նման վճիռ է կայացրել տվյալ անձանց մեղավորությունը փաստող ապացույցների բացակայության պատճառով: Ինչ վերաբերում է Հոսնի Մուբարաքին, ապա նրա գործով դատական նիստը տեղափոխվել է հաջորդ տարվա սկզբին: Այն առնչվում է 2011 թվականի սկզբին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ ցուցարարների սպանություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031