
Մոլդովայի նախագահը ներկա չի գտնվի Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողակարգին

Մոլդովական Unimedia պարբերականի փոխանցմամբ՝ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին ներկա չի գտնվի հաջորդ տարի Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողակարգին: Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահական ապարատը: Վերջինս ոչինչ չի հաղորդել նման կերպ վարվելու պատճառների մասին:
Սրանից առաջ Սոչի չմեկնելու մասին հայտարարել են Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Յոահիմ Գաուկը: Սպիտակ տունն իր հերթին հայտնել է, որ նախագահ Բարաք Օբամայի աշխատանքային գրաֆիկը նրան հնարավորություն չի տալիս ներկա գտնվել Սոչիի օլիմպիական խաղերին: