Դավութօղլուն Երևանում մոտ 2 ժամանոց հանդիպում է ունեցել Նալբանդյանի հետ. Zaman
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ՍԾՏՀ 29-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով այսօր Երևան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Երևանում տեղի ունեցած այդ հանդիպումը տևել է մոտ երկու ժամ: Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: Ակնկալվում է, որ կողմերը հանդիպման արդյունքներով կտան համատեղ մամուլի ասուլիս:



