Իրանի պաշտպանության նախարարը պատասխանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանը երեկ հայտարարել է, որ դիվանագիտությունն արդյունքներ է տալիս խելքի և ոչ թե ուժի հիման վրա:
Դեհգանը դրանով իսկ պատասխանել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելին, ով Բահրեյնում հայտարարել էր, որ Իրանի հետ դիվանագիտությունը պետք է ամրագրել ԱՄՆ ռազմական հզորությամբ: Դեհգհանը հայտարարել է, որ Հեյգելի խոսքերը կրում են սպառնալից բնույթ և զուրկ են իմաստից ու տրամաբանությունից:
Դեհգհանը հավելել է, որ այդօրինակ ելույթները դատապարտվում են միջազգային հանրության կողմից: Դեհգանն ընդգծել է, որ Հեյգելի տվյալ ելույթն ապացուցում է, որ ԱՄՆ-ը զենք է վաճառում Պարսից ծոցի երկրներին և տարածաշրջանում ստեղծում է իրանատյացության նախագիծ.
«ԱՄՆ-ը մտածում է ոչ թե տարածաշրջանի անվտանգության ապահովման, այլ միայն իր շահերի մասին: Պարսից ծոցի երկրները չպետք է ընկնեն այդպիսի ծուղակների միջ և պետք է լինեն առավել զգուշավոր»: