Իրանի հետ դիվանագիտությունը պետք է ամրագրել ԱՄՆ-ի ռազմական հզորությամբ. Չակ Հեյգել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի հետ հարաբերություններում դիվանագիտական աշխատանքը պետք է ամրագրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական հզորությամբ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, ով Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ելույթ է ունեցել Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կազմակերպած անվտանգության խնդիրների շուրջ տարածաշրջանային գագաթաժողովում:

Հեյգելի խոսքերով` իրենց հաջողությունների շարունակվելը կախված կլինի ԱՄՆ-ի ռազմական ազդեցությունից ու Մերձավոր Արևելքում գործընկերներին ու դաշնակիցներին իրենց տված երաշխիքների հուսալիությունից:

Հեյգելը Մերձավոր Արևելքի իր գործընկերներին վստահեցրել է, որ չնայած Վաշինգտոնի ու Թեհրանի միջև դիվանագիտական առաջընթացին` ԱՄՆ-ը նախկինի նման մտադիր է տարածաշրջանում պահել 35.000-անոց զինվորական կոնտինգենտ:

Տեսանյութեր

Լրահոս