 
                        Հայաստանի ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է 38.2%-ով
 
                                    2013թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել են 587,307 զբոսաշրջիկներ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 38.2%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս զբոսաշրջիկների միայն 60%-ի նպատակն է հանգիստն ու ժամանցը եղել, իսկ 22.5%-ի այցելությունները գործնական բնույթ են կրել, 9.3%-ը՝ բուժման, 8.2%-ը՝ այլ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        