Ցիկլիկ բանակցություններ

«Հայկական Ժամանակը» գրում է.  Այսօր Վիենայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի Է ունենալու Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ։ Վերջին այսպիսի հանդիպումը կայացել էր 2012 թվականի հունվարին, այսինքն շուրջ երկու տարի առաջ։ Այս հանդիպումը առաջինն Է Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց և ազատ արձակվելուց հետո (2012 թվականի օգոստոս), առաջինն է 2013 թվականի փետրվարին Հայաստանում և 2013 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններից հետո։ Ղարաբաղյան բանակցությունները վերսկսվում են նաև երկու կարևոր քաղաքական իրադարձություններին զուգահեռ սեպտեմբերին Հայաստանի Մաքսային միությանը միանալու հայտնի հայտարարությունից հետո, և այս ամսվա վերջին Վիլնյուսում սպասվող ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ։ Այս երկու տարիների ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից մի քանի անհաջող փորձ եղավ Սարգսյանին և Ալիևի բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ։ Ու թեև ընդհանուր ֆոն էր ստեղծվել, թե բանակցությունները սառեցվել են Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո և դրա արդյունքում, իրականությունն այն էր, որ դրանք ընդամենը ընդմիջվել Էին՝ կապված երկու երկրներում համապետական երկու խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ։ Այդպես եղել Է Ղարաբաղյան բանակցությունների ողջ պատմության ընթացքում. նախընտրական տարիներին և ընտրությունների շեմին բանակցություններն ընդմիջվել էին։ Արդեն այս սեպտեմբերին, երբ Ադրբեջանում նախագահական ընտրություններին մեկ ամիս էր մնացել և դրանք, ըստ էության, կարելի էր կայացած համարել, քանի որ արդյունքները ավելի քան կանխատեսել էին. տարածաշրջան ժամանեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահը և Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսանին փոխանցեց ԱԱՆ նախագահ Բարաք Օբամայի նույնաբովանդակ նամակները։ «Կոչ եմ անում Ձեգ աոաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները համանախագահների հետ ժամանակ և ունակություններ գտնելու՝ դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց։ Զանգի փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են. այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար».– ասված էր մասնավորապես Սերժ Սարգսյանին ուղղված նամակում։ Ընդհանրապես ԱՄՆ-ից վերջին մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ հայտարարություններ հնչեցին ԼՂ հարցին նվիրված։ Առաջին տպավորությունն այն էր. թե դրանք կապված են ԼՂ հարցում սպասվող ինչ-որ իրադարձության հետ։ Տպավորությունը, սակայն, խաբուսիկ էր կամ ավելի ճիշտ՝ այդ իրադարձությունը այսօրվա հանդիպումն է, և ընդամենը։ Իսկ ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրի՝ ՌԴ-ի նախագահի կողմից այս ընթացքում նամակներ չէին հղվում, ոչ էլ հատուկ հայտարարություններ արվում։ Վլադիիր Պուտինը պարզապես Ալիևին և Սարգսանին ինչ որ պետք է, անձամբ է ասում։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս