Բաժիններ՝

Թուրքիան Կիպրոսի հյուսիսում տեղակայել է 6 F-16 կործանիչ

Թուրքիան Կիպրոսի հյուսիսում տեղակայել է վեց F-16 կործանիչ՝ տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու նպատակով։ Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «որոշումը կայացվել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին՝ Կիպրոսի թուրքական հատվածի անվտանգությունն ամրապնդելու համար»։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ կործանիչների տեղակայումը իրականացվել է փուլային անվտանգության ծրագրի շրջանակում։

Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կարող են ձեռնարկվել նաև լրացուցիչ միջոցառումներ՝ կախված տարածաշրջանում իրավիճակի զարգացումներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031