Իրանը հարձակումներ չի իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա. ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային և Կիպրոսին, ապա (Իրանի – խմբ.) Զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ և պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի տարածքից կամ զինված ուժերի կողմից հրթիռների նման (արձակումներ – խմբ.) չեն եղել», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ, որի մի հատվածը հրապարակվել է իրանական SNN հեռուստաալիքի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս