«Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյան գրում է. «Միութենական պետության մեջ մտնելու խոսակցությունները գոյություն չունեցող քաղաքական մանիպուլյատիվ սյուժե է, որն իշխանությունը «բոբոյացնում» է, որպեսզի դիրքավորվեն որպես «անկախականներ», ՀՀ սուվերենության համար ոչ մի բան չխնայող կոմիքսի հերոսներ։

Զավեշտ է, որ նման խոսույթով հանդես են գալիս մարդիկ, ում օրոք Հայաստանի ինքնիշխանությունը հասել է պատմական մինիմումի, իսկ Ռուսաստանից տնտեսական եւ Թուրքիայից քաղաքական կախվածությունը՝ պատմական մաքսիմումի։

Քաղաքական դերակատար չհանդիսացող անձի մի մասնավոր կարծիքի շուրջ հյուսվող քարոզչական ձնագնդին պետությունը սկցրած ռեժիմի կողմից փրփուրներից կառչելու ողորմելի օպերացիա է։

Դուք անգամ ձեր կյանքերի և կարիերաների տերը չեք, ուր մնաց պետության և պետականության «տերը» լինեք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031