Բաժիններ՝

«Դոնալդ Թրամփին» պատժել են հայերին վիրավորելու համար

Մախաչկալայում «Դոնալդ Թրամփ» կեղծամվամբ հանդես եկող տղամարդը տուգանվել է Տելեգրամ մեսենջերում հայերին վիրավորելու համար: Այս մասին հայտնում է քաղաքի Լենինսկի շրջանային դատարանի կայքը։

«Իսմայիլովին <…> մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.3.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու մեջ և նշանակել տաս հազար ռուբլու չափով վարչական տուգանք»,- ասվում է որոշման մեջ։

Գործի նյութերի համաձայն՝ Տելեգրամում «Դոնալդ Թրամփ» կեղծամվամբ հանդես եկող օգտատիրոջ մեկնաբանություններում հայերի դեմ անօրինական գործողություններ հրահրող հայտարարություններ են եղել։

Տղամարդը խոստովանել է իր մեղքը և չի բողոքարկել դատարանի որոշումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031