Ամերիկան չէր սպասում, որ Իրանը կհարվածի արաբական աշխարհի հարավին. Վարդան Խաչատրյան

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը փիլիսոփա, կրոնագետ և սոցիոլոգ Վարդան խաչատրյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են գաղափարախոսական և աշխարհաքաղաքական հայեցակարգեր, որոնք ազդել են վերջին տասնամյակների մերձավորարևելյան օրակարգի վրա, մասնավորապես՝ 1982 թվականին իսրայելական «Kivunim» ամսագրում հրապարակված մի փաստաթուղթ, որը հայտնի է՝ որպես «Օդեդ Ինոնի պլան»։ Այն նախատեսում է տարածաշրջանային ուժերի հավասարակշռության վերափոխում՝ Մերձավոր Արևելքի խոշոր պետությունների մասնատման միջոցով։ Առանձնահատուկ վերլուծության են ենթարկվել այս հայեցակարգի մեկնաբանությունները Իրաքի, Սիրիայի, Լիբիայի և Իրանի շուրջ ընթացող արդի հակամարտությունների համատեքստում։

Հատուկ ուշադրություն է դարձվել ամերիկյան քաղաքականության մեջ կրոնական գործոնին, ներառյալ՝ ավետարանական (էվանգելիստական) շրջանակների դերը, կրոնական առաջնորդների հրապարակային աղոթքները Դոնալդ Թրամփի և ամերիկյան զինվորականների համար Օվալաձև գրասենյակում, ինչպես նաև քննարկումները քրիստոնեական և մուսուլմանական աշխարհների հնարավոր բախման շուրջ՝ աշխարհաքաղաքական դիմակայության շրջանակներում։

Կարդացեք նաև

Հաղորդման ընթացքում դիտարկվել են նաև, այսպես կոչված, «Սամսոնի պլանի» գաղափարները՝ որպես Իսրայելի անվտանգության ծայրահեղ սցենարների հայեցակարգ, և հիպոթետիկ վարկածներն այն մասին, թե ինչպես են փորձում Ռուսաստանին ու Չինաստանին ներքաշել Մերձավոր Արևելքի լայնածավալ հակամարտության մեջ։

Բացի այդ, եթերում վերլուծվել են անվտանգության համաշխարհային համակարգի տրանսֆորմացիայի ավելի լայն միտումները, կրոնական գաղափարախոսության դերն արտաքին քաղաքական որոշումների կայացման գործում և մերձավորարևելյան լարվածության հնարավոր հետևանքները Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների համար։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031