ԵՄ-ում դժգոհ են Մերձավոր Արևելքի հարցում ֆոն դեր Լեյենի դիրքորոշումից

ԵՄ որոշ երկրներ դժգոհություն են հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ ընդունված հրապարակային դիրքորոշման վերաբերյալ՝ համարելով, որ նա այդ հայտարարություններով, որոնք չի համաձայնեցրել դաշինքի կառավարությունների հետ, դուրս է գալիս իր լիազորություննեի շրջանակից: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ ինը դիվանագետների։

«Որոշ մայրաքաղաքներ դժգոհ են ֆոն դեր Լեյենի գործողություններից՝ կապված Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկման, Գազայի հատվածի վերաբերյալ դիվանագիտության և ԵՄ ընդլայնման հետ… երբ խոսքը վերաբերում է Մերձավոր Արևելքի բարդ քաղաքականությանը… (դիվանագետները – խմբ.) հայտարարել են, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը հրապարակային դիրքորոշում է ընդունել, որը գերազանցում է ԵՄ մայրաքաղաքների կոնսենսուսային դիրքորոշումը»,- գրում է հրատարակությունը։

Ըստ բարձրաստիճան դիվանագետներից մեկի՝ ֆոն դեր Լեյենը իր դիրքորոշումները արտահայտում է առանց եվրոպական ներկայացուցիչների հետ նախապես խորհրդակցելու և ասում է բաներ, որոնք «գերազանցում են իր լիազորությունները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031