Բաժիններ՝

Բելգիայում պայթյուն է տեղի ունեցել սինագոգի մերձակայքում

Բելգիայի Լիեժ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել սինագոգի մերձակայքում: Ոչ ոք չի տուժել, սակայն շենքը նյութական վնաս է կրել:

Այս մասին հաղորդել է Belga լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

Ըստ հրապարակման՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես չորսին, սինագոգի առջև. կոտրվել են շենքի ապակիները, պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ սինագոգի դիմացի փողոցը փակ է, ընթանում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031