Բաժիններ՝

Եվրոպայում գազի գինը գերազանցել է 800 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց

Եվրոպայում մարտի 9-ի սակարկությունների բացմանը գազի գինը 2023 թ. հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 800 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները, որոնք մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Այս դինամիկան նկատվում է նավթի գնանշումների աճի և Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին:

Նիդեռլանդների TTF կենտրոնում գազի ապրիլյան ֆյուչերսի արժեքը բարձրացել է մինչև մոտավորապես 820 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:

Օրվա սկզբից գնանշումների աճը գերազանցել է 27%-ը:

Ավելի վաղ Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում մեկ բարելի դիմաց կազմել է 116,83 դոլար՝ նախորդ սակարկությունների փակման տվյալներով բարձրանալով 26,04%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս