«Turkish Airlines»-ը մինչև մարտի 20-ը չեղարկել է Իրան չվերթները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների պատճառով մի շարք չվերթներ են չեղարկվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Pegasus Airlines»-ը չեղարկել է դեպի Իրան չվերթները մինչև մարտի 12-ը, իսկ «Turkish Airlines»-ը՝ մինչև մարտի 20-ը։
Ուրալօղլուն նաև նշել է, որ մինչև մարտի 13-ը չեղարկվել են Դոհա, Դուբայ, Քուվեյթ, Բահրեյն, Աբու Դաբի և Դամմամ չվերթները։
Նա նաև հավելել է, որ «Turkish Airlines»-ին և «Pegasus»-ին պատկանող երկու ինքնաթիռ ներկայումս գտնվում են Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում, իսկ «Tailwind Airlines»-ի կողմից իրաքյան ընկերությանը վարձակալված մեկ ինքնաթիռ ներկայումս գտնվում է Իրաքում։




