
74-ամյա Ասյա Սարգսյանը ձմեռվա վառելիքի խնդիր ունի (տեսանյութ)

galatv.am-ի փոխանցմամբ` 74-ամյա գյումրեցի Ասյա Սարգսյանն ապրում է միայնակ, ստանում ընդամենը 21 հազար դրամ թոշակ: Եկամտի այլ աղբյուր ծեր կինը չունի, ստացած գումարը չի բավարարում առաջին անհրաժեշտության պարագաներ եւ դեղորայք ձեռք բերելու համար, իսկ տնակային պայմանները հատկապես ձմեռային ամիսներին ուղղակի անտանելի են դառնում: