Սաակաշվիլին հրաժեշտի ուղերձ է հղել նախագահական պալատից
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ում լիազորություններն ավարտվում են նոյեմբերին, երկուշաբթի նախագահական պալատից հրաժեշտի ուղերձ է հղել երկրի քաղաքացիներին:
«Տասը տարի առաջ ես ձեզ առաջարկեցի ճանպարհորդություն դեպի ապագա, սակայն չխոստացա, որ կհասնենք մինչեւ վերջ: Դա հետաքրքիր ճանպարհորդություն էր, եւ այդ ապագան եկել է այսօր: Ու այն պատկանում է ձեզ: Եւ հենց դուք եք այսօր պատասխանատու այդ ճանպարհորդության համար, որը չի ավարտվում… Մենք այդ ճանապարհին կատարել ենք այնպիսի կարեւոր քայլեր, որ ետ վերադարձ արդեն հնարավոր չէ… Դուք պետք է առաջ շարժվեք դեպի ապագա, եւ դեպի մեր երկրի զարգացում այդ զարմանալի ճանապարհորդության ընթացքում ես միշտ ձեզ հետ կլինեմ»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Վրաստանի նոր նախագահի ` Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17 –ին: